Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 10-11.2012

Ինչի մասին են վկայում այտուցները

Ինչի մասին են վկայում այտուցները

Ին՞չ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հյուսվածքներում հեղուկի ավելորդ կուտակումն է: Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է 70%: Դրա մոտ 2/3-ը գտնվում է բջիջների մեջ, իսկ 1/3-ը` միջբջջային հատվածներում:

 

Այտուցները լինում են տեղային և ընդհանուր: Առաջինը որոշակի օրգանում կամ անոթային հունի հատվածում է: Այն առաջանում է, օրինակ, ավշային անոթների կամ ստորին վերջույթների երակների հիվանդությունների, դեմքի ալերգիկ այտուցների դեպքում: Ընդհանուր այտուցներն ուղեկցվում են ամբողջ մարմնի հյուսվածքների  թեթևակի ուռածությամբ և բնորոշ են սրտի, երիկամների, ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին: Ընդհանուր այտուցը նկատելի է դառնում օրգանիզմում 3 և ավելի լիտր հեղուկի կուտակման դեպքում, որը հաճախ երիկամներում աղի և ջրի պահման հետևանքով է:

 

Ամեն դեպքում, այտուցներն ահազանգում են այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ պաթոլոգիական գործընթաց է տեղի ունենում և ժամանակն է դրան ուշադրություն դարձնել: Ներկայացնում ենք այտուց առաջացնող ամենատարածված պատճառներից մի քանիսը:

 

Զարկերակային արյան ճնշման հետ խնդիրներ

 

Այտուցների առաջացման պատճառներից մեկն արյունատար բարակ անոթներում` մազանոթներում զ/ճ-ի բարձրացումն է: Մյուս պատճառը կապված է արյան պլազմայում սպիտակուցների, հատկապես ալբումինների կուտակման հետ: Դա հանգեցնում է օսմատիկ ճնշման իջեցման և արյունատար հունից  հեղուկի դուրս բերմանը դեպի  հյուսվածքներ: Այտուցների առաջացումը պայմանավորված է նաև մազանոթների բարձրացած թափանցիկությամբ, որը զարգանում է դրանց թունավոր վնասման կամ բորբոքման հետևանքով: Բուժման  համար հարկ է դիմել թերապևտին:

 

Երակների հիվանդություն

 

Այտուցներն անխուսափելիորեն ուղեկցում են նաև ոտքերի երակների բորբոքային հիվանդություններին: Այդ դեպքում ոտքերը կարմրում են և ցավում ինչպես հանգստի ժամանակ, այնպես էլ դրանց դիպչելիս: Եթե սրունքները պարբերաբար այտուցվում են, սակայն չեն կարմրում, ապա դա վկայում է վարիկոզ հիվանդության մասին: Երակային այտուցները շոշափելիս փափուկ են, մաշկը տաք է, երբեմն կապտագույն երանգի:

 

Բարեբապտաբար, ոտքերը կարող են այտուցվել նաև «հենց այնպես»` տոթից և հոգնածությունից: Սակայն այդ դեպքում այն պարբերաբար բնույթ չի կրում. բավական է պառկել ոտքերը  բարձր դիրքում դրած, կամ ոտքերի համար տաք լոգանքներ ընդունել, այտուցներն անցնում են և էլ չեն կրկնվում:

 

Կարևոր է

 

Հարկ է հիշել, որ այտուցն ինքնին հիվանդություն չի համարվում: Այն կարող է միայն կարևոր ախտանիշ լինել, որը վկայում է այս կամ այն հիվանդության առկայության մասին: Դրա համար այտուցների պարբերաբար առաջացման  դեպքում հարկ է խորհրդակցել մասնագետի հետ: 

 

Եթե առկա է վարիկոզ հիվանդություն կամ տրոմբոֆլեբիտ, կօգնի անոթաբանը:

 

Ալերգիա

 

Ալերգիկ այտուցները կարող են դրսևորվել մարմնի յուրաքանչյուր հատվածում: Դրանք շոշափելիս ամուր են, ուղեկցվում են քորով և կարմրությամբ, հաճախ նաև` մանր ցանի դրսևորմամբ: Այդպիսի այտուցների դեպքում, հարկ է դիմել բժիշկ-ալերգոլոգին և բուժել ոչ միայն ախտանիշները, այլև հեռացնել ալերգիայի խնդիրը:

 

Սրտային անբավարարություն

 

Ոտքերի կոճերի այտուցը տագնապալի ախտանիշ է, որովհետև ահազանգում է սրտային անբավարարության առկայության մասին: Սրտային այտուցներին նախորդում  է հևոցը: Պայմանավորված սրտի հիվանդության զարգացման չափով, այտուցները կարող են աստիճանաբար ծավալով մեծանալ` կոճերից վերև, ընդհուպ, մինչև ազդրերը: Մաշկը «սրտային» այտուցի հատվածում բաց-կապտավուն է, ձգված, շոշափելիս` սառը: Եթե նման այտուցներ են հայտնաբերվում, անհապաղ դիմել սրտաբանին:

 

Պատճառը երիկամներում է

 

Երիկամները, իրենց գործառույթն այս կամ այն պատճառներով  չկատարելով, նույնպես կարող են ջուրը մղել միջբջջային տարածք, այդպիսով այտուցներ ձևավորելով:

 

Երիկամային այտուցները փափուկ են,  խմորանման, ամենից հաճախ դրևսորվում են դեմքի վրա, ընդ որում հենց առավոտից: Այտուցի հատվածում մաշկը չոր է և գունատ: Հատկանշական է, որ երիկամային այտուցները մեծ մասամբ «լողացող» են, այսինքն, արագորեն տեղափոխվում են մարմնի դիրքի փոփոխման դեպքում: Երիկամների բուժման համար հարկ է դիմել ուրոլոգին:

 

Ինչպես պայքարել այտուցների դեմ

 

Եթե այտուցներն ինչ-որ լուրջ հիվանդության հետ կապված չեն, ապա կարող են օգնել հետևյալ հանձնարարականները: Առաջին հերթին, հարկ է սահմանափակել կծու և յուղոտ ուտեստների, նաև հեղուկի օգտագործումը, հատկապես, քնելուց առաջ: Օրվա սննդակարգում հարկ է ներառել գոլորշու վրա պատրաստված մթերք, կանաչեղեն (առաջին հերթին` մաղադանոս), թարմ մրգեր ու բանջարեղեն: Շատ օգտակար է կտավատի սերմերից պատրաստված թուրմը. 4 ճաշի գդալ սերմերի վրա լցնել 1 լիտր ջուր և եռացնել 15 րոպե: Քամել և տաք վիճակում ընդունել օրական 3 անգամ, 1/2 բաժակ, 2-3 շաբաթվա ընթացքում: Համը լավացնելու համար կարելի է մի քիչ կիտրոնի հյութ ավելացնել:

 

Այտուցների կանխարգելման ամենալավ միջոցը մարմնամարզությամբ զբաղվելն է, հատկապես, լողով: Այն նպաստում է արյան շրջանառության լավացմանն ու օրգանիզմի անոթային համակարգի ամրացմանը: Լավ արդյունք է տալիս նաև ձեռքերի մատների և ոտնաթաթերի մերսումը:

 

Բացի այդ, անոթներն ամրացնելուն և այտուցների առաջաման կանխարգելմանն օգնում են ջրային բուժգործողությունները, մասնավորապես, կոնտրաստ ցնցուղը.  5-6 անգամ տաք ջուրը փոխել սառով և հակառակը: Սակայն հարկ է պահպանել կոփման հիմնական կանոնը. սառը ջրին հարկ է սովորել աստիճանաբար:

 

  • Անհրաժեշտ է հաճախ մաքուր օդում զբոսնել և շատ շարժվել: Այտուցները կանգային երևույթ են և ինչքան շարժումները շատ են, այնքան այտուցներ քիչ են զարգանում:
  • Խորհուրդ չի տրվում շատ բարձր կրունկներով կոշիկներ կրել, որպեսզի ոտքերի վրա այտուցներ չառաջանան:
  • Եթե տոթից և հոգնածությունից ոտքերն այտուցվել են, օրվա ընթացքում աշխատեք գոնե 10-15 րոպե պառկել ոտքերը վերև բարձրացած դիրքում, դրանով նպաստելով հեղուկի դուրսբերմանը: Օգնում են նաև ծովային աղով ոտքերի տաք լոգանքները (1 լիտր ջրին 1 ճաշի գդալ աղ):

 

Դեմքի այտուցների դեպքում հում կարտոֆիլն անցկացնել քերիչով, թանզիֆով քամել և դրանով շփել այտուցված հատվածները:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարզերն ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս գործակարգավարական խորհրդակցություն էր հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ...

Շնորհավոր տոնդ, բուժաշխատող
Շնորհավոր տոնդ, բուժաշխատող

Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ...

Ընտանեկան բժշկությունն ուշադրության կենտրոնում է

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Բեռլինի կարմիր խաչի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Ռաիներ Օտտոյին և «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանին...

Կարևորվել է աշխատանքի թափանցիկությունը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ «Դայրեկտ Ռելիֆ Ինթերնեյշնալե կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Ժենևյե Բիտերին և կազմակերպության գլխավոր դեղագետ Քեթլին Գրաբովսկուն...

Ծրագրերը կընդլայնվեն

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և  կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով  հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին...

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա.Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային,  ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին...

Պոլիոմիելիտ` արտակարգ իրավիճակ

2012թ. այս վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է նկատվել: Միայն 3 երկիր (Աֆղանստան, Նիգերիա և Պակիստան) պոլիոմիելիտի առումով համաճարակային են համարվում: 1988թ. այդ երկրների թիվը 125-ն էր...

Միջատների խայթոցի դեմ
Միջատների  խայթոցի դեմ

Ամռան ամենատճաճ երևույթներից մեկը մոծակների խայթոցն է: Սակայն, եթե մոծակների դեմ հնարավոր է հատուկ սարքերի միջոցով պայքարել, ապա մեղուների ու կրետների խայթոցից խուսափելն ավելի բարդ է...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Առաջին նախաբժշկական օգնություն
Պիելոնեֆրիտի բուժումը ժողովրդական միջոցներով
Պիելոնեֆրիտի բուժումը ժողովրդական միջոցներով

Տարիներ շարունակ տառապում եմ պիելոնեֆրիտով: Բժշկի նշանակումները կատարում եմ, սակայն կցանկանայի օգտվել նաև ժողովրդական միջոցներից: 

Տ.Ավանեսյան, ք.Գյումրի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Միզային համակարգ Կանխարգելում և բուժում տանը
Կյանքի անիվը. ինչու չենք հասցնում ապրել
Կյանքի անիվը. ինչու չենք հասցնում ապրել

Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչ հագեցած էին անցնում մանկության և վաղ պատանեկության օրերը և դրանք որքան միակերպ են դառնում տարիքի հետ: Մանկական տարիներին մենք հասցնում էինք ամեն ինչ. սովորել, զբոսնել, ընկերություն անել...

Հոգեկան առողջություն Ես
Լեղամուղներ. կողմ և դեմ կարծիքներ
Լեղամուղներ. կողմ և դեմ կարծիքներ

Ընդունված է կարծել, որ լեղամուղներն ինքնաբուժության անվտանգ միջոցներ են: Իրականում, դրանք հարկ է շատ զգուշությամբ օգտագործել: Իսկ ինչպես...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը
Բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը

Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր...

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Նոր միջոց առաջին տեսակի շաքարային դիաբետի բուժման համար
Նոր միջոց առաջին տեսակի շաքարային դիաբետի բուժման համար

Հնարավոր է, որ շուտով դիաբետով հիվանդներին այլևս անհրաժեշտ չի լինի ինսուլին ներարկել, քանի որ օրգանիզմն արդեն կկարողանա  էնդոկրին համակարգի այդ կարևորագույն բջիջներն ինքն արտադրել...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ
Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ

Արտաարգանդային հղիությունը կնոջ համար ամենաանմխիթար ախտորոշումներից մեկն է: Սակայն մեր ժամանակներում այն արդեն դատավճիռ չէ և չի նշանակում, որ կինն այլևս կզրկվի երեխա ունենալու հնարավորությունից...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ